Թրամփը հեռացրել է իր՝ Հիսուս Քրիստոսի կերպարով պատկերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ջնջել է իր՝ Հիսուս Քրիստոսի կերպարով՝ արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերը, հաղորդում է The Guardian-ը։
Ապրիլի 12-ին հրապարակված պատկերում Թրամփը պատկերված է տղամարդու հիվանդանոցային մահճակալի վրա հակված՝ շրջապատված զինվորով, բուժքրոջով և աղոթող կնոջով։ Լույս է ճառագում Թրամփի ափերից, որոնցից մեկը նա դնում է հիվանդի ճակատին։
Գրառումը քննադատության է արժանացել քրիստոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցների կողմից։
Թրամփը հետագայում հաստատել է, որ ինքն է հրապարակել քննադատություն առաջացրած պատկերը։ Սակայն նա ասել է, որ կարծում է, թե ինքը պատկերված է ոչ թե՝ որպես Քրիստոս, այլ՝ որպես Կարմիր խաչի բժիշկ։ «Միայն կեղծ լուրերը կարող էին նման մեկնաբանություն տալ [Քրիստոսի] մասին։ Ես հենց նոր լսեցի դրա մասին և ասացի. «Ինչպե՞ս են նրանք ընդհանրապես մտածել դա»։ Միտքն այն էր, որ ես՝ որպես բժիշկ, օգնում էի մարդկանց ապաքինվել», - ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի գրառումը հրապարակվել էր Զատիկից մեկ շաբաթ անց, որը կաթոլիկները նշում էին ապրիլի 5-ին, և ուղղափառ քրիստոնյաների համար՝ Զատկի առավոտյան։
Ավելին, հրապարակումը տեղի ունեցավ Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի հակամարտության ֆոնին։ Ապրիլի 13-ին նախագահը պապին անվանեց «թույլ՝ հանցագործության դեմ պայքարի հարցում» և «սարսափելի արտաքին քաղաքականության հարցում»։ Լևոն XIV-ը պատասխանել է, որ չի ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ և չի վախենում ԱՄՆ-ի նախագահական վարչակազմից։
Իր նախորդ ելույթներում Հռոմի պապը կոչ էր արել խաղաղության Մերձավոր Արևելքում, ինչպես նաև հարգել փախստականների, միգրանտների և բանտարկյալների իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը։
Նման ելույթներից մեկից հետո Միացյալ Նահանգներում պապական նվիրակը (դեսպանը) կանչվել էր Փենթագոն։ Այնտեղ, ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբին զայրույթ և վիրավորանք է հայտնել Հռոմի պապի կողմից Թրամփի քաղաքականության վրա ուղղված յուրաքանչյուր հարձակման կապակցությամբ։

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
9501:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
9700:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
17100:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
10600:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
90Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
90Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
86Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
89Երեկ, 23:00