Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին համարում էր ընտրակեղծարար օլիգարխ». Նարեկ Կիրակոսյան

«Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին համարում էր ընտրակեղծարար օլիգարխ». Նարեկ Կիրակոսյան
147
Երեկ, 22:42

Լրագրող Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին համարում էր ընտրակեղծարար օլիգարխ, որը մենաշնորհային դիրքեր ունի մի քանի ոլորտներում: Այսօր, սակայն, այս ամենը մոռացվել է․ Սամվել Ալեքսանյանը մասնակցում է Փաշինյանի հետ նախաճաշի, նրա ընկերությունները Կառավարությունից հարյուրավոր միլիոնների հարկային ու մաքսային արտոնություններ են ստանում։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է գնում Ալեքսանյանների գործարաններում շրջայցերի»:

Փաշինյանի նախաճաշը՝ արտառոց կազմով
Աղբյուրը`   Նարեկ Կիրակոսյան