«Ու մենք էս ամեն ինչը թույլ ենք տալու մարսի՞»․ Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմ հրահրեց, 5000-ից ավելի տղաների կյանք խլեց, հազարավոր տղաների հաշմանդամ դարձրեց, հազարավոր մայրերի կյանքը սևով ներկեց, հազարավոր երեխաների որբացրեց... ու դեռ պատասխանատվության չի ենթարկվել, թիկնազորով շրջում է, իր խունտայով պետական բյուջեն լափում ու իշխանությունը վայելում:
Արցախը հանձնեց, 120.000 մարդկանց անտուն, անօթևան թողեց, ունեզրկեց, Արցախում Ալիևի հետ էթնիկ զտում իրագործեց… պատասխանատվության չենթարկվեց:
Հայաստանից տարածքներ հանձնեց ու դեռ հանձնելու է… պատասխանատվության չենթարկվեց:
ՔՊ-ականներով Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկեցին, ծանր վնասվածքներ հասցրեցին փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը 4 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո մահացավ… պատասխանատվության չենթարկվեցին:
Դատարանում Արմեն Գրիգորյանին մահվան հասցրեցին… պատասխանատվության չենթարկվեց:
Հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին սպանեցին… պատասխանատվության չենթարկվեց:
Սուրբ Աննա եկեղեցում քարոզարշավի շրջանակում սադրեց, միջադեպ հրահրեց, ախրաննիկը 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառեց, տղային ծանր վնասվածքներ հասցրեցին, և այդքանից հետո դպրոցահասակ տղային կալանավորեցին…
Ու մենք էս ամեն ինչը թույլ ենք տալու մարսի՞»:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
1409:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
3109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
3408:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13000:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
208Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
126Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
220Երեկ, 22:37