«Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է»․ Վարդան Ոսկանյան
![]() 84 Այսօր, 09:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանիֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի շուրջ զարգացումներում, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։ Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա։ Տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերաբերյալ. Իրանը պատրաստ է եղել 5 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, մինչդեռ ԱՄՆ -ի առաջարկը եղել է 20 տարի։ Իրանական կողմը չի համաձայնել նաև որևէ երրորդ կողմի փոխանցել արդեն իսկ 60 տոկոսով հարստացված ուրանի իր պաշարը, սակայն համաձայն է եղել նվազեցնել դրա հարստացման աստիճանը, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը նաև առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը՝ պնդելով, որ այն իրանական շահերի գոտի է»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Լիբանանում հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ». #FT
1310:42
«ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել հրադադարի տապալման»․ Բաղայի
7210:23
«Սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»․ Արեգ Սավգուլյան
6510:12
«Իսրայելն ու Լիբանանն այսօր բանակցություններ կանցկացնեն»․ Թրամփ
14409:54
«Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է»․ Վարդան Ոսկանյան
7609:48
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում․ «Հրապարակ»
9309:36
Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»
9509:24
Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ» (լուսանկար)
11509:18
