«Կոմբայնանման սարք կա, մի քիչ փող տվեք, էդ սարքից բերեն, պրծնենք էդ փոսերի ցավից»․ Հովիկ Աղազարյան
![]() 276 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ., 12:36 «Երևանում և էլի ուրիշ տեղերում այդ տխրահռչակ փոսերը որ կան, հաշվարկե՞լ եք արդյոք, թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել, նախարարությունը հաշվարկե՞լ է արդյոք, թե այդ փոսերի պատճառով ինչքան են հայտնվում խցանման մեջ․․․ Եվ մյուս հարցը՝ ասֆալտապատման աշխատանքների որակը ստուգելու հետ կապված ինչ-որ առաջընթաց ունե՞նք, թե՞ չունենք, որովհետև ո՞նց կարելի է էսօր ասֆալտ անել, հաջորդ տարի հանդիպել էդպիսի փոսերի»,- Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցն ուղղեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Նախարարի պատասխանից հետո Աղազարյանն արձագանքեց․ «Զարգացած երկրներում կոմբայնանման սարք կա, փոսը լինում է, երկու ժամ հետո չի լինում, էդքան փող ունեք, մի քիչ փող տվեք, էդ սարքից բերեն, պրծնենք էդ ցավից»․ Փաշինյանը հեռվից բղավեց՝ ասելով․ «Հարցրեք՝ ասֆալտի սե՞րմ ա ցանում էդ կոմբայնը»։ |

«Խաղաղության հասնելու համար որևէ նախապայման չենք դնում». Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
4711:51
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8611:42
«Ով ասում է՝ հարուստ եմ, պետք է ասենք՝ դե քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9811:06
Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում
9210:54
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12310:06
«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան
12009:48
Եվրոմիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»
17209:12
Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
10809:00
