«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան
![]() 127 Այսօր, 17:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Քիչ անց Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ «Հերիք է, ժողովրդի ներվերն ինչքա՞ն կարելի է քայքայել»,- հայտարարել է վարչապետը, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առջև», հայտնում է լրատվական կայքերից մեկը, նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրել է անգամ խորհրդարանի նիստում ընդդիմության բացակայության պայմաններում: Առարկեմ: Հարգելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը չի կորցնում, այլ հակառակը՝ «գտնում» է անհրաժեշտ պահին, երբ պետք է խաղալ հերթական հուզախառն-նյարդային պոռթկումն իր էլեկտորատի առաջ: Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը: Նրա էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի Փաշինյանի, որը չի «կորցնում» ինքնատիրապետումը, դուրս չի գալիս «հունից»: Էլեկտորատը այդ ժամանակ կհամարի, որ Փաշինանը ֆեյք է: Իսկ, եթե հանկարծ համարեն, որ Փաշինյանը «ֆեյք» է, առաջինը հենց էլեկտորատը կխժռի այդ ֆեյք Փաշինյանին, իսկ «ճաշկերույթին» հաճույքով կմիանա իհարկե նաև խմբակցությունն ու ՔՊ-ն ամբողջությամբ, որովհետև նրանց համար էլ՝ «հանգիստ» Փաշինյանը «ֆեյք Փաշինյան» է: Իսկ այդ դեպքում նրանց մոտ առաջանալու է ինքնապաշտպաննության բնազդ՝ ընդդեմ «ֆեյքի»: Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դուրս գալիս «հունից», «կորցնում» ինքնատիրապետումը: Եվ կապ չունի՝ նիստերի դահլիճում որևէ շունչ կա, թե ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին, եթե այն սխալ որոշումներ կայացնի»․ Հեգսեթ (տեսանյութ)
11618:07
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
15717:41
«Փաշինյանն առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել․ գնալ և չգալ»․ Կարեն Հեքիմյան
6517:30
«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան
11117:24
«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան
10517:12
Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար
10617:04
«Փաշինյանը փորձում է անտեսել «խաղաղության» բովանդակությունը»․ Սուրեն Սուրենյանց
11716:36
Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ (լուսանկար, տեսանյութ)
13416:30
