«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
![]() 137 Այսօր, 20:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ: Թե ինչով է պայմանավորված եղել հանդիպումը, չի նշվում: Բացառված չէ, որ Երևանը փորձում է Գյուլին համոզել, որ վերջիինս օգնի հայ-թուրքական հարցում Անկարայի որոշակի քայլերի: Համենայն դեպս, հատկանշական է, որ ԱԺ նախագահն էլ զուգահեռ հայտարարում է, թե Ադրբեջանն է խանգարում հայ-թուրքական գործընթացին: Ստացվում է՝ Ադրբեջանը խանգարում է, իսկ Գյուլը կօգնի՞: Սակայն Գրիգորյան-Գյուլ հանդիպման հանգամանքը ունի մեկ այլ խորհրդանշականություն: Գրիգորյանը այն մարդկանց շարքում էր, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանին, երբ նա 2008 թվականին սկսեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու Գյուլին հրավիրեց Հայաստան: Այդ քննադատության առիթներից մեկն էլ այն էր, որ Սերժ Սարգսյանը Գյուլին Երևանում խնդրել էր աջակցել արցախյան խաղաղ կարգավորմանը: Դե, Արմեն Գրիգորյանն այն ժամանակ «հող հանձնողին հանձնենք հողին»-ական էր: Ընդամենը երկու-երեք օր առաջ էլ Գրիգորյանը իրազեկել էր հանրությանը, թե վերջապես հրատարակել է հեղափոխության մասին իր գիրքը, որը՝ իր իսկ խոսքով, «Սերժին մերժելու» պրոցեսի անձնական փորձառության մասին է։ Փաստորեն, «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
8621:48
«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
9321:36
«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)
13821:12
««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
9621:01
«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
13520:30
«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
19318:36
«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի
19717:54
«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
23416:12
