Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան
130
Այսօր, 12:24

«Այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում կսկսեն թողարկվել՝ պլյուս-մինուս մի քիչ կարճ ժամանակ, մենք պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում, և արդեն առանց որևէ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ուղղակի ելումուտ է անում ՀՀ-ում»,-Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը հնարավոր է ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով երկրները համաձայնեն բազաների որոշակի փոխանակման, որպեսզի ՀՀ քաղաքացիների անձնագրերը ճանաչվեն նաև այլ երկրներում:

«Կենսաչափական անձնագրերի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ դրա կեղծման հավանականությունը, չեմ ուզում ասել՝ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս անձնագրերի ներդրումն էական դեր է ունենալու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան