«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան
![]() 122 Այսօր, 12:36 «Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների»,- հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Կարապետյանն ընդգծել է. «Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք՝ ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից: Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ՝ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից»։ Նա նշել է, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ «Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով՝ ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,- նշել է Կարապետյանըև թվաևրկել, թե ինչ պետք է անեն իրենք. «Իսկ ի՞նչ ենք անելու մենք՝ ապահովելու համար սրընթաց զարգացում, առաջին հերթին 24 ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։
|

«Պիտի ծախսերը լինեն անկանխիկ․ ոչ մեկը չի կարա գա, ասի՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4713:18
Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ՝ ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու համար (տեսանյութ)
3613:00
«Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5912:48
«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8912:36
«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10912:24
«Ներկայացրել եմ իմ մտահոգությունները՝ կապված ՀՀ-ում իրավունքի գերակայության իսպառ բացակայության հետ»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
9012:00
Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն
9111:48
«Ինչո՞ւ հենց այդ քաղաքացու հետ տեղի ունեցավ այդ դեպքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
17111:42
