Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից
228
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ., 14:36

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մորը՝ Անահիտ Պապատյանին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Էրեբունու բաժին՝ համացանցում տարածված տեսանյութի համար, որտեղ Անահիտ Պապատյանը շի՛ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ:

Տիկին Անահիտը արդեն դուրս է եկել ոստիկանության բաժնից:

«2025 թվականին էր դեպքը տեղի ունեցել, բոյկոտի ակցիա էի իրականացնում: Երբ որ տրոլեյբուսից իջանք, կոնկրետ ինձ ու իջնողներին վարորդը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ինքնատիրապետումս կորցրեցի, զայրացա, ձեռքիս շիշը նետեցի: Միտումնավոր չեմ նետել վարորդի կամ ավտոբուսի կողմը: Վարորդի նման վերաբերմունքը՝ սեռական հայհոյանքը իր ուղիղ անմիջական պարտականությունների մեջ չի մտնում: Եթե տրանսպորտի գումարը չէի վճարել, դրա համար ընդամենը հսկիչը կարող էր ինձ տուգանել»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Անահիտ Պապատյանը: Նա հայտնել է, որ ոստիկանությաան բաժնում ընդամենը պարզաբանում է գրել, թե դեպքը ոնց է եղել:

«Վարորդը սեռկան բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից
Քաղաքացին շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ