«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Ադրբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին
![]() 127 Այսօր, 14:54 «Դուք, որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Ադրբեջանի ձեր գործընկերոջը, որպեզի այց կազմակերպվի, որովհետև տեղի է ունենում հայ մարդու իրավունքների խախտում»,- լրագրողն այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ անդրադառնավով Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանում պահվող հայերին ընտանիքների անդամների այց կազմակերպելու հորդորին։ «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ոչ թե որոշակի ազգային պատկանելություն կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն չէ կամ որևէ քաղաքացիություն ունեցող անձանց, այլ ՄԻՊ լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։ Այսինքն, եթե ՀՀ-ում գտնվող որևէ անձ, որը նույնիսկ որևէ երկրի քաղաքացիություն չունի, դիմի ՄԻՊ-ին, ՄԻՊ-ը պետք է գործադրի իր լիազորությունները։ Հետևաբար կխնդրեմ չտարածել ՄԻՊ լիազորությունների և մանդատի վերաբերյալ ոչ ճիշտ կամ խեղաթյուրված ընկալում»,- նշել է Անահիտ Մանասյանը՝ շարունակելով․ «Եթե խոսքը վերաբերում է ՀՀ ՄԻՊ լիազորությունների շրջանակում իրականցվող գործիքակազմերին՝ այդ թվում գործընկեր ՄԻՊ կառույցներին, տարբեր միջազգային կառույցներին դիմելու հնարավորությանը՝ նշեմ, որ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվում են»։ |

«Իշխանությունը մեզ զրկում է ոչ միայն իրավական, այլև բարոյական իմաստով պաշտպանություն փնտրելու իրավունքից»․ Անի Սամսոնյան
1916:12
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3716:00
«Դատարանը 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը»․ Արսեն Բաբայան
7015:48
««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան
10615:00
«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Ադրբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11014:54
«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)
12414:36
«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
9714:06
Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)
10913:30
