Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել
![]() 137 Այսօր, 21:24 «Հայոց Ցեղասպանութեան 111-րդ ոգեկոչման առիթով, Ուրբաթ, 24 Ապրիլ 2026-ի առաւօտեան ժամը 10։00-ին, մեր ժողովուրդի զաւակները համախմբուեցան Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին, կատարելու Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներ զետեղելու Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ։ Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին նախագահութեամբ, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան մատուցեց Սուրբ Պատարագը։ Ներկայ էին Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սարմէն Պաղտասարեան, դեսպանատան անձնակազմը, ինչպէս նաեւ լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները, նախկին թէ ներկայ, օտար թէ հայ նախարարներ ու երեսփոխաններ եւ հայկական կազմակերպութիւններու, կառոյցներու, միութիւններու ու մարմիններու ներկայացուցիչներ։ Սուրբ Պատարագէն ետք, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի ղօղանչներու ներքոյ եւ սկաուտական շարքերու ուղեկցութեամբ, ներկաները ուղղուեցան Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռին դիմաց, ուր Վեհափառ Հայրապետին հանդիսապետութեամբ եւ միաբան հայրերու ու Դպրեվանքի աշակերտներուն մասնակցութեամբ կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան սրբոց նահատակաց նուիրուած Բարեխօսական Կարգ եւ ապա՝ ծաղկեպսակներու զետեղում։ Աւարտին, Նորին Սրբութիւնը, վեհարանի պատշգամէն, իր հայրապետական ու հայրական ողջոյնները տուաւ Մայրավանքի շրջափակին հաւաքուած լիբանանահայ սկաուտական կազմերուն եւ շեփորախումբերուն»։ Աղբյուրը` Կիկիլիա TV |

Ծառերի համատարած սպանդ՝ Արմավիր քաղաքում
3222:30
«Սա ապացույցն է, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ». Իշխան Սաղաթելյան
6822:24
«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա՛մ բխում են անտեղյակությունից, կա՛մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան
6322:00
«Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացման վտանգի տակ է»․ Գեղարդ հիմնադրամ
11521:42
Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել
12321:24
«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր լուրը դրվել, չպետք է հրապարակվեր»․ Հրաչյա Թաշչյան
15021:18
Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն
14221:06
Քաղաքացիների մեծ հոսքը չի դադարում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13320:33
