«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր լուրը դրվել, չպետք է հրապարակվեր»․ Հրաչյա Թաշչյան
![]() 189 Այսօր, 21:18 «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել», դրա համար էլ կայքում տեղադրված լուրը հեռացվել է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ հրապարակման հեռացմանը։ «Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես։ Հավանաբար դուք տեքստը չեք տեսել։ Նկարի տակ գրված տեքստը ոչ մի կապ չուներ նկարի հետ»,–ասել է Թաշչյանը՝ հավելելով՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և պետք չէ այդտեղ կրիմինալ փնտրել. հրապարակումը հեռացվել է, որովհետև այդ լուրն ընդհանրապես չպետք է չհրապարակվեր։ «Եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ-որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,- ասել է նա։ |

«Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է». Հրայր Կամենդատյան
1023:12
«Այս օրը մեզ հիշեցում է ուժեղ լինելու մասին». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
5322:54
«Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով». Հայկ Դեմոյան
8622:42
Ծառերի համատարած սպանդ՝ Արմավիր քաղաքում
7222:30
«Սա ապացույցն է, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ». Իշխան Սաղաթելյան
11322:24
«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա՛մ բխում են անտեղյակությունից, կա՛մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան
9522:00
«Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացման վտանգի տակ է»․ Գեղարդ հիմնադրամ
14021:42
Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել
13821:24
