«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա՛մ բխում են անտեղյակությունից, կա՛մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան
![]() 111 Այսօր, 22:00 «Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչած կարծիքը լիովին սխալ է և կրկնում է տարբեր տարիներին տարբեր մարդկանց կամ պետությունների կողմից՝ առանց խորքային դիտարկումներ անելու հնչած կարծիքը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այլ պետությունների հրահրման, հայերի ակտիվացման և այլ հետևանքներով»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է։ «Իրականությունը լիովին այլ է և այն հասկանալու համար պետք է դիտարկել այն համատեքստը, որ գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում՝ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից։ Այդ համատեքստը հետևյալն է, որ փլուզվող, թուլացող Օսմանյան կայսրությունը որպես քաղաքական գործիքակազմ որդեգրեց ցեղասպանություններ անելու հնարավորությունը և դարձավ ցեղասպան մտածողության պետություն և այդ կոնցեպտն ապացուցված, հիմնավորված է գիտության կողմից․․․ Հայերին մեղադրել, որ իրենք դարձել են զոհ այլ պետությունների խարդավանքների, ես կարծում եմ՝ արդար չէ․․․»,- նշել է Մելքոնյանը։ Հարցին՝ ինչո՞ւ է այժմ այդ թեզը շրջանառվում, Մելքոնյանը պատասխանել է. «Այդ թեզը նաև գրեթե լիովին համապատասխանում է թուրքական թեզի հետ, որով Թուրքիան փորձում է արդարացում գտնել, որ ոչ թե իրականացրել է իր քաղաքացիների հանդեպ ցեղասպանություն, այլ իբրև թե անվտանգությունից ելնելով, քանի որ իր քաղաքացիները ապստամբել են, անցել են թշնամիների կողմը, անհրաժեշտությունից ելնելով սկսել է տեղահանման գործընթաց․․․ Եվ այսօրվա այդ ուղերձում հնչած շեշտադրումները կա՛մ բխում են անտեղյակությունից, կա՛մ կրկնում են այդ մաշված թեզերը և լիովին կարող ենք ասել՝ համընկնում են թուրքական շահերի հետ։ Այդ թեզերը, երբ մեկնաբանում ես, ըստ էության, մեղավորը դառնում են հայերը և օտար պետությունները, որոնք խարդավանքներ են այսպես հրահրում, իսկ Թուրքիայի պատասխանատվությունը նույնիսկ չի էլ նշվում, չի էլ հստակ ուրվագծվում։ Ես կարծում եմ՝ փորձում են տեղավորել իրենց, այսպես կոչված, խաղաղության կոնցեպտի շրջանակներում՝ փորձելով իբրև թե դրական ուղերձներ հղել Թուրքիային, բայց դա անօգուտ գործ է, սխալ քաղաքականություն է․․․ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ շարունակում են հակահայկական իրենց քաղաքական գիծը»։ |

«Փորձ է արվում հիշողությունը զրկել իր առանցքից՝ պահանջից»․ Դավիթ Անանյան
4023:30
«Դրոշ այրելը պայքար չէ, այլ քաղաքական ակցիա, որով դիրքորոշում է արտահայտվում»․ Արա Պողոսյան
7123:18
«Դու ամեն ինչ գնահատում և ներկայացնում ես՝ որպես թուրք-ադրբեջանական հերոս». Հրայր Կամենդատյան
6823:12
«Այս օրը մեզ հիշեցում է ուժեղ լինելու մասին». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
8222:54
«Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով». Հայկ Դեմոյան
11622:42
Ծառերի համատարած սպանդ՝ Արմավիր քաղաքում
7822:30
«Սա ապացույցն է, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ». Իշխան Սաղաթելյան
13622:24
«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա՛մ բխում են անտեղյակությունից, կա՛մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան
10622:00
