Ներկայացվել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը
![]() 122 Այսօր, 20:00 Եվրոպական հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում մայիսի 4-5-ը կայանալիք Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը, Երևանում՝ հավելելով, որ սա նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղություններով համագործակցությունը՝ կապակցվածության և տրանսպորտի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսություններով։ Նշվում է, որ դա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով։ «Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև (FRONTEX) միջև աշխատանքային համաձայնագիր կստորագրվի։ «ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը ի ցույց է դնում ԵՄ-Հայաստան համագործակցության իրական օգուտները և Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու ԵՄ հանձնառությունը։ Գագաթնաժողովից հետո սպասվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
1621:00
«Եթե դու որևէ կերպ չես արձագանքում վանդալիզմին, նշանակում է ծառայում ես այլ երկրի շահերին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6220:48
«Քոքսը ԵՄ-ի ուշադրությունը հրավիրել է 2 հանգամանքի վրա՝ հայ գերիների և ՀԱԵ-ի դեմ արշավի»․ Լիլիթ Գալստյան
13220:18
Ներկայացվել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը
10420:00
Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել իր պատասխանը՝ համաձայնագրի նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
11919:59
«Տեղահանված արցախցիների շուրջ 80%-ը վարձով է ապրում, 70%-ը գործազուրկ է»․ Արտակ Բեգլարյան
21219:36
Զելենսկուն հորդորել են նվազեցնել սպասումները՝ կապված ԵՄ ինտեգրման արագության հետ
15419:03
«Սրանք Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունքի դրսևորումներ են»․ Ոսկան Սարգսյան
11618:36
