«Չնայած մեր համառ ջանքերին` մեզ ձգում էին դեպի անդունդ»․ Արարատ Միրզոյան
![]() 239 Երեքշաբթի, 05 մայիսի, 2026 թ., 13:24 Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Սակայն երբ եկավ ճգնաժամը և այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ և այդ ժամ, ինչ որ պահի մենք որոշեցինք դուրս գալ այդ արատավոր շրջապտույտից, չհետևել այն ուղուն, որ ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել պատասխանատվություն մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար, չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելու ժամանակակից ժողովրդավար և զարգացած հասարակություն իրական ինքնիշխանությամբ և հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ մի պետություն՝ այս իրողությունների պայմաններում որդեգրած խաղաղ կենսակերպով և հենց այդ պահին է, որ ծնունդ առավ իրական Հայաստանի գաղափարը»։ |

«Փողոցում վազվզում է խելագար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1716:30
«Ինքնաբացարկ են հայտնել Լևոն Հարությունյանն ու Լիլիթ Կուջոյանը»․ Սյուզի Բադոյան
9216:12
«Ադրբեջանը շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով
13115:33
«Դու տենց էլ քաղաքական գործիչ չդառար. դա քուչի գյադու բառապաշար է»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
13015:24
«Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և առճակատման տարածք»․ Հաջիև
15615:04
«Հիստերիկ, գժական գնացող»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
16414:24
«Երեկ հայ ազգը տեսավ նրա իրական դեմքը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12214:18
«Այս մարդը վախի մթնոլորտում ամեն ինչ հանձնելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13713:36
