«Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվի»․ Գևորգ Մանթաշյան

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի՝ օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ միջազգային ստանդարտներ են սահանվում։
Նրա խոսքով սահմանվում են նաև կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջներ, ինչպես նաև տվյալ համակարգերն աուդիտ անցկացնելու դեպքում աուդիտ անցկացնելու ստանդարտներ:
«Կարծում ենք՝ սա մեր հանընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինենլու»,- ընդգծեց Մանթաշյանը՝ հավելելով, որ սա անակնկալ չէ, քանի որ այն 3 անգամ դրվել է idraft համակարգում և քննարկվել է ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Պետության պաշտպանված չլինելը՝ կիբեռանվտանգության տեսանկյունից, նշանակում է պետության խիստ խոցելիություն։ Հիբրիդային պատերազմների դրսևորւմները մենք զգացել ենք մեզ վրա, պիտի կանխարգելենք, չխորանան»։

«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
3112:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
4212:00
«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
5111:42
«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)
4811:24
«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6411:12
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4311:06
«Միակ դեպքն է, որ ՍԴ գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
5911:00
«ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը»․ Տիգրան Աբրահամյան
4610:36