Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Քրեադատավարական որևէ ընթացակարգ դեռ չի կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան

«Քրեադատավարական որևէ ընթացակարգ դեռ չի կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
156
Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ., 12:30

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդեն 4-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած քպ-ական ավագանու անդամի կողմից «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը:
Քրեադատավարական որևէ ընթացակարգ դեռ չի կիրառվել ու քպ-ի անունը շոշափող պրեսս-ռելիզ հակակոռուպցիոն կոմիտեն չի հրապարակել:
Ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրություններն այս տեսքն ունե՞ն»: