Հինգշաբթի, 21 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Բոլորին դեմ եմ»-ի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

«Բոլորին դեմ եմ»-ի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
76
Այսօր, 13:06

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված 87 թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ է հայտնել․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջից։

Ավելի ուշ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սիրելի քաղաքացիներ։ Ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։
Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում։
Գնացեք ընտրության, քվեարկեք բոլորին դեմ»։