«ՀՀ բրենդը տաղանդավոր երիտասարդությունն է․ բարձրագույն կրթությունն անվճար է լինելու»․ Գոհար Ղումաշյան
![]() 70 Այսօր, 20:48 «Այսօրվա մեր քարոզարշավը համընկել է վերջին զանգի հետ, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և մաղթել բարի երթ, մեծ նվաճումներ և կանաչ ճանապարհ։ Ուժեղ երիտասարդներ, դուք մեր երկրի ապագան եք, ձեր տաղանդներով Հայաստանը հպարտանալու է և ավելի ճանաչելի է դառնալու ամբողջ աշխարհում»,- այս մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ «Երբ միջազգային գործընկերները ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր երկրի բրենդը, ես հպարտությամբ կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետության բրենդն է մեր տաղանդավոր երիտասարդությունը։ Գիտեմ, թե որքան հուզված և ոգևորված են մեր շրջանավարտները, գիտեմ նաև ինչքան մտահոգված են նրանց ծնողները, քանի որ մեր կրթական համակարգը բարձիթողի վիճակում է գտնվում այսօր։ Մենք գալիս ենք՝դա արմատապես փոխելու, ուժեղ Հայաստանում կրթությունը ոչ թե նորաձև է լինելու, այլ պարտադիր և շատ բարձր մակարդակի։ Ուժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար է լինելու։ Ուսանողները ստիպված չեն լինելու աշխատեն մի քանի վայրերում, այլ մտածելու են միայն իրանց կրթության մասին։ Ուժեղ Հայաստանում բուհերը ապաքաղաքական են լինելու, ուժեղ Հայաստանում՝ ուսուցիչը բարձրագույն արժեք է լինելու, քանի որ հենց ուսուցիչն է կերտում մեր երկրի ապագան»,- ընդգծել է Ղումաշյանը։ |

Իրավապահներն Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան (տեսանյութ)
2021:00
«Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
3920:54
«ՀՀ բրենդը տաղանդավոր երիտասարդությունն է․ բարձրագույն կրթությունն անվճար է լինելու»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)
4220:48
«ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելուն»․ Ռուբիո
10220:44
«Սիրունիկ, նախշուն կաքավիկ»․ Նոր Նորքի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ)
12420:06
Իսպանիան 50 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի սպառազինման համար՝ ԱՄՆ-ի ծրագրի շրջանակներում
17119:30
«ԲՀԿ ներկայացուցիչները Տավուշի մարզում ընտրակաշառք են բաժանել․ ձերբակալվել են մի շարք անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե
13018:54
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
13918:48
