Իրավապահներն Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան
![]() 112 Այսօր, 21:00 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի ավտոտնակում։ «Ֆակտոր»-ը հայտնում է․ «Խուզարկության ավարտին իրավապահները տարածքից դուրս են բերել հատուկ փաթեթավորված իրեղեն ապացույց։ Լրագրողի հարցին, թե արդյոք ավտոտնակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել, իրը տեղափոխող քննչական խմբի անդամը հաստատական պատասխան է տվել՝ նշելով, որ ավտոտնակում գաղտնի լսող սարք է հայտնաբերվել։ Այս օպերատիվ-քննչական գործողություններն իրականացվում են Անդրանիկ Թևանյանին առնչվող նոր քրեական վարույթի շրջանակներում։ Նա կասկածվում է պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի նյութեր փոխանցելու մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև նրա տանը և ղեկավարած կուսակցության գրասենյակում»։
|

Իրավապահներն Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան (տեսանյութ)
2021:00
«Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
3920:54
«ՀՀ բրենդը տաղանդավոր երիտասարդությունն է․ բարձրագույն կրթությունն անվճար է լինելու»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)
4220:48
«ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելուն»․ Ռուբիո
10220:44
«Սիրունիկ, նախշուն կաքավիկ»․ Նոր Նորքի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ)
12420:06
Իսպանիան 50 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի սպառազինման համար՝ ԱՄՆ-ի ծրագրի շրջանակներում
17119:30
«ԲՀԿ ներկայացուցիչները Տավուշի մարզում ընտրակաշառք են բաժանել․ ձերբակալվել են մի շարք անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե
13018:54
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
13918:48
