Ուրբաթ, 22 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ՀՀ կառավարությունը, զգալով իր անկումը, մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում»․ Ռոբերտ Ամստերդամ

«ՀՀ կառավարությունը, զգալով իր անկումը, մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում»․ Ռոբերտ Ամստերդամ
100
Այսօր, 21:36

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել։

Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր հերթական էժանագին մանիպուլյացիան և վարկաբեկելը։
Ի հեճուկս իրենց՝ ճշմարտությունն այլ է, իսկ ես այն թաքցնելու սովորություն չունեմ։
Այս տեսանյութում ներկայացնում եմ ողջ եղելությունը։ Իրական փաստերով ջրի երես եմ հանում այն սուտն ու հիստերիան, որով փորձում են կերակրել հանրությանը։
Ես դեռ սպասում եմ, որ ինձ զրպարտողները կգտնեն այնքան արժանապատվություն, որ հրապարակավ կընդունեն իրենց սխալը։ Թեև, երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը»։

«ՀՀ կառավարությունը, զգալով իր անկումը, մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում, պետք է վերջ տան դրան։ Ես սպառնացել եմ դատական հայցերով և կշարունակեմ իրավական գործընթացները»,- տեսանյութում ընդգծում է Ամստերդամը։

Աղբյուրը`   Ռոբերտ Ամստերդամ