Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ապրելու երկիր»-ի մանդատով պաշտոն ստացած վարչական ղեկավարներն իրենց աջակցությունը հայտնել են Նիկոլ Փաշինյանին». Նաիրի Հոխիկյան

«Ապրելու երկիր»-ի մանդատով պաշտոն ստացած վարչական ղեկավարներն իրենց աջակցությունը հայտնել են Նիկոլ Փաշինյանին». Նաիրի Հոխիկյան
76
Այսօր, 04:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025թ․ մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներն իրենց ձայները տվեցին ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ Վալոդյա Գրիգորյանի գլխավորած դաշինքով։ ՔՊ-ն մերժվեց Փարաքարի բնակիչների կողմից, իսկ համայնքը սկսեցին ղեկավարել ընդդիմության կողմից մանդատ ստացած պաշտոնյաները։
Հիմա «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքին և հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ևս գնում է ընդդիմադիր դիրքերից, բայց «Ապրելու երկիր»-ի մանդատով պաշտոն ստացած Փարաքարի մի շարք գյուղերի վարչական ղեկավարներ իրենց աջակցությունը հայտնել են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։
Փարաքարի 21,000 բնակիչներից մեկն էլ ես եմ, ով իր ձայնը տվել է ընդդիմադիր «Ապրելու երկիր»-ին։ Ես դեմ եմ, որ նաև իմ ձայնով ընտրված ընդդիմադիր պաշտոնյաները աջակցություն հայտնեն դավաճաններին ու թուրքասեր թալանչիներին։ Հետևաբար՝ ակնկալում եմ «Ապրելու երկիր»-ից հստակ գործողություններ՝ կանոնները և սկզբունքները խախտած գյուղապետերի նկատմամբ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան