«Եթե ՀՀ իշխանությունն իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, պետք է պատասխանի 2 հարցի»․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ.
Վերջին շրջանում ՀՀ իշխանությունը ՀՀ ժողովրդի մեջ տարածում է Հայաստանի ԵՄ անդամակցության «ապագա»՝ տարրական գիտելիք չունենալով ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ:
ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունը պետք է լինի ԵՎՐՈՊԱԿԱՆ (ԵՄ պայմանագրի 49 հոդված) և ամբողջությամբ բավարարի 1993թ․ Կոպենհագենում կայացած Եվրոպական խորհրդի ընդունած չափանիշներին, որոնք ունեն 3 հիմնական բաղադրիչներ.
1. ՔԱՂԱՔԱԿԱՆ
- կայուն ժողովրդավարական համակարգ
- իրավոունքի գերակայություն
- անկախ և արդյունավետ գործող դատական համակարգ
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ և երաշխավորված համակարգ
ՏՆՏԵՍԱԿԱՆ
- շուկայական տնտեսություն
- ազատ մրցակցային տնտեսություն
- մասնավոր սեփականության պաշտպանության երաշխիքներ
-մակրոտնտեսական կայունություն
-ներդրումների իրավական պաշտպանություն
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ
-գործող օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել ԵՄ իրավական համարգին
-ԵՄ իրավունքի ամբողջական և արդյունավետ կիրառում պետության տարածքում:
ԵՄ անդամակցության արագացված ժամկետը 7-ից 10 տարի է, միջին արագությամբ՝ 15 տարի:
Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ-ին, իսկ թեկնածու պետության կարգավիճակ ստացել է միայն 1999թ-ին: Մինչ օրս չի դարձել ԵՄ անդամ:
Եթե ինչ որ հրաշքով Հայաստանը բավարարի 1993թ․ կոպենհագենյան չափանիշներին, համարվի եվրոպական պետություն և ունենա ԵՄ հետ ընդհանուր (ծովային կամ ցամաքային) սահման, ապա անդամակցության գործընթացը կտևի 15-ից 20 տարի:
ԵՄ հետ ընդհանուր սահման կարող է ունենալ միայն 2 ճանապարհով. Վրաստան և Թուրքիա: Այս 2 պետությունները տեսանելի ապագայում չեն կարող անդամակցել ԵՄ-ին, հետևաբար Հայաստանի ԵՄ անդամակցությունն առաջիկա 3 տասնամյակում ուղղակի անհնար է:
Որպեսզի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում (ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան-Իրան-Թուրքիա) փաստացի սկսվի նման գործընթաց, Հայաստանը պետք է վաղը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, դուրս բերի ռուսական 102-րդ ռազմական բազան, դադարեցնի տնտեսության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված բոլոր երկկողմ և բազմակողմ-պայմանագրերը, դիմում ներկայացնի ՆԱՏՕ-ին միանալու համար:
ՄԻԱՅՆ ԱՅՍ գործողությունները անելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության՝ առանց վերջնական անդամակցության երաշխիքների: Հիշեցնեմ, անդամակցության գործընթացի միջին ժամկետը 15-ից 20 տարի է:
Եթե ՀՀ գործող իշխանությունը ԻՍԿԱՊԵՍ նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ապա պետք է պատասխանի հետևալ 2 հարցին.
1. Ինչպես է պատրաստվում երաշխավորել ՀՀ անվտանգությունն առաջիկա 25 տարում՝ չլինելով որևէ անվտանգության համակարգի մաս՝ ունենալով բարդ և լարված հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ (որպես այս գործընթացի կանխատեսելի հետևանք) և խիստ վտանգավոր խաղաղություն Ադրբեջանի հետ, և
2. ինչպե՞ս է պատրաստվում ապահովել Հայաստանի տնտեսության կայուն աճը՝ Ռուսաստանի և Իրանի հետ առևտրային սահմանափակումների պարագայում:
Հ.Գ. Այս իրողությունները պետք է հաշվի առնեն ՀՀ ԵՄ անդամակցության մասին խոսացող ցանկացած քաղաքական ուժ և անհատ, ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ԻՐԱԿԱՆՈւՄ ԱՌԱՋՆՈՐԴՎՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՈՎ»։

«Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը վերընտրվելու համար»․ Թրամփ
3009:45
Նույնիսկ զինծառայողներ են բերվել՝ քաղաքացիական հագուստով. «Հրապարակ»
3909:36
«Մատի մեկ հպումով ՌԴ-ն կարող է փլուզել երկրի ողջ ֆինանսական համակարգը». Արթուր Դանիելյան
2409:30
«Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելուն և ԱՄՆ-ի հետ նրա շփումներին»․ Չեն Բինհուա
3409:29
ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը. «Հրապարակ»
3509:18
«Եթե ՀՀ իշխանությունն իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, պետք է պատասխանի 2 հարցի»․ Արթուր Ղազինյան
5109:00
«Մեր պատասխանը պետք է լինի ընտրություններին բոլորիս մասնակցությունը». Սաթիկ Սեյրանյան
8803:12
««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
10302:06