ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ի տարբերություն հայաստանաբնակ օրենքով գողերի, որոնցից շատերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները եւ առաջիկա ընտրություններից առաջ «ընտրական տասովկաների» մեջ են, նրանց ռուսաստանաբնակ կոլեգաներն արմատական են տրամադրված Արցախ հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու Փաշինյանի մասով եւ ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն: Նրանք իրենց հետ փոխկապակցված անձանց հորդորում են՝ չընտրել Փաշինյանին:
ՀՀ իրավապահներին հրահանգ է իջեցվել՝ ամեն կերպ խոչընդոտել դրան: Օրերս հայտնի դարձավ, որ նրանց թիրախում է հայտնվել Գորիսում բնակվող օրենքով գող Արտեմ Դոռունցը, որի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, հետախուզում հայտարարվել, եւ իրավապահներն այնքան են չափուսահմաններն անցել, որ անգամ նրա անչափահաս դստերն են դպրոցից՝ դասընկերների եւ ուսուցիչների աչքի առաջ բերման ենթարկել:
Դրանից Դոռունցն ավելի է վրդովվել՝ մենք տեղեկացանք, որ նա քսիֆ է ուղարկել բերդերի իր «ախպերներին», որ կազմակերպեն Նիկոլ մերժելու գործընթացը։ Ասում են՝ նրան մատնել է գորիսեցի պատգամավոր, նախկին գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, որը հանգրվանել է Գորիսում եւ կազմակերպում է ՔՊ-ի տեռորը տեղի բնակչության նկատմամբ, որ գոհացնի Նիկոլ Փաշինյանին:
Մեզ ասացին, որ օրենքով գողին գաղտնալսել են եւ դրա հիման վրա են հարուցել վարույթը»։

«Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը վերընտրվելու համար»․ Թրամփ
3009:45
Նույնիսկ զինծառայողներ են բերվել՝ քաղաքացիական հագուստով. «Հրապարակ»
3909:36
«Մատի մեկ հպումով ՌԴ-ն կարող է փլուզել երկրի ողջ ֆինանսական համակարգը». Արթուր Դանիելյան
2409:30
«Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելուն և ԱՄՆ-ի հետ նրա շփումներին»․ Չեն Բինհուա
3409:29
ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը. «Հրապարակ»
3509:18
«Եթե ՀՀ իշխանությունն իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, պետք է պատասխանի 2 հարցի»․ Արթուր Ղազինյան
5109:00
«Մեր պատասխանը պետք է լինի ընտրություններին բոլորիս մասնակցությունը». Սաթիկ Սեյրանյան
8803:12
««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
10302:06