Հինգշաբթի, 28 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ԱՄՆ նախագահի գրառումը հարաբերական է»․ Հակոբ Բադալյան

«ԱՄՆ նախագահի գրառումը հարաբերական է»․ Հակոբ Բադալյան
40
Այսօր, 12:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունից առաջ ունի իր անվերապահ և լիարժեք աջակցությունը: «Դարձնենք Հայաստանը դարձյալ մեծ», իր հայտնի այսպես ասած MAGA՝ «Դարձնենք Ամերիկան դարձյալ մեծ» կարգախոսն է վերափոխել Թրամփը:

Սա, իհարկե, Հայաստանի ներքին գործերին միջամտության հերթական օրինակն է, որի մասին անշուշտ իշխանական և արևմտամոլ պրոպագանդիստները կլռեն, որովհետև հայտարարողը ոչ թե Պուտինն է, այլ՝ Թրամփը:

ԱՄՆ նախագահի գրառումը սակայն, մեղմ ասած, հարաբերական է: Նա գրառումն արել է Ռուբիոյի օդանավակայանային այցից հետո: Կամ Երևանն փոխանցել, որ շատ-շատ անհրաժեշտ է Թրամփի աջակցությունը, կամ՝ Ռուբիոյի այցի ընթացքում Երևանը տվել է մի այնպիսի խոստում, որի դիմաց էլ Թրամփը արել է իր գրառումը:

Պարզապես, հաշվի առնելով, որ MAGA-ն այսօր ակնհայտ ճգնաժամի մեջ է և քանդված է հենց ԱՄՆ-ում՝ Թրամփի վարչակազմում, ընդ որում Իրանի դեմ անհաջող պատերազմից հետո, ապա թերևս մեծ վերապահումով է պետք մոտենալ, եթե Թրամփը խոսում է «Հայաստանը մեծ դարձնելու մասին»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան