Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ՀԱՊԿ-ի ու ՌԴ -ի օգնության «չգալու» թեման պրոպագանդիստական է, քաղաքական հիմքեր չունի»․ Հակոբ Բադալյան

«ՀԱՊԿ-ի ու ՌԴ -ի օգնության «չգալու» թեման պրոպագանդիստական է, քաղաքական հիմքեր չունի»․ Հակոբ Բադալյան
31
Այսօր, 21:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթցքում դարձյալ շոշափվեց ՀԱՊԿ հարցը եւ Ռուսաստանի օգնության չգալու հարցը, կապված ջերմուկյան երկօրյա պատերազմի հետ:

Կարծում եմ, որ այս առնչությամբ երբեք կարեւոր չէ անել երկու արձանագրում: Եթե եղել է հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եթե եղել է ագրեսիա Հայաստանի նկատմամբ, իննչպես պնդում է Հայաստանի իշխանությունը, ապա ինչու չի կատարվել Սահմանադրությամբ արձանագրված քայլը՝ չի հայտարարվել ռազմական դրություն: ՀՀ Մայր օրենքով սահմանվում է, որ ՀՀ հանդեպ ագրեսիայի, կամ ագրեսիայի իրական հավանականության պարագայում անգամ՝ հայտարարվում է ռազմական դրություն:

Ինչպե՞ս կարող է կառավարությունը հայտարարել, թե հարձակում է ՀՀ վրա, բայց չանել Սահմանադրությամբ նախատեսված գործողությունը: Սա նշանակում է, որ հայտարարությունը, թե հարձակում է ՀՀ տարածքի վրա, ունեցել է եւ ունի բացառապես քարոզչական նպատակ:

Հետեւաբար, որեւէ կերպ զարմանալի չէ Հայաստանի իշխանության քարոզչական այդ նպատակի հանդեպ ՌԴ ու ՀԱՊԿ «անտարբերությունը»:

Մյուս հանգամանքը այն է, որ կա հայ-ռուսական զորախումբ եւ դրա վերաբերյալ պայմանագիր, որը թույլ է տալիս Հայաստանի դեմ հարձակման դեպքում գործարկել այդ զորախումբը, եթե ՀՀ-ն ի վիճակի չէ իր ուժերով հետ մղել հարձակումը եւ պաշտպանվել: Հայաստանի կառավարությունը ջերմուկյան երկօրյա պատերազմի ընթացքում քանի՞ քայլ է արել, որպեսզի գործարկվի այդ զորախումբը:

Այս հարցերի պարզ բարձրաձայնումը ակնհայտ է դարձնում, որ ՀԱՊԿ ու Ռուսաստանի օգնության «չգալու» թեման բացարձակապես պրոպագանդիստական է, այլ ոչ թե ունի իրական քաղաքական հիմքեր:

Եվ կրկնեմ՝ սա Ռուսաստանին պաշտպանելու, ՀԱՊԿ-ին պաշտպանելու համար չէ, որ ասում եմ: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա: Ինձ հետաքրքրում է Հայաստանի հանրությանը քարոզչական մանիպուլյացիաներից պաշտպանելը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան