«Պարո՛ն Քոչարյան, եթե Ղարաբաղը չեք կարող վերադարձնել, ինչի՞ մասին եք դուք ընդհանրապես»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի հանրահավաքում հնչած միտքը՝ «Արցախը վերադարձնել չենք կարող, բայց ավերածություն բերողներին պետք է պատժենք», Քոչարյանի ու նրան շրջապատողների քաղաքական պառազիտության մասին ուղիղ խոստովանություն է:
Երբ ԼՂՀ նախագահն ու Արցախի հերոսը չի խոսում Արցախը վերադարձնելու մասին, ավելին՝ իր հանրահավաքի ժամանակ բարձրաձայնվում է միտքը, թե «Արցախը վերադարձնել չենք կարող», ապա ցանկացած հայ մարդ իրավունք ունի շատ ուղիղ հարցնելու՝ պարոն Քոչարյան, եթե Ղարաբաղը չեք կարող վերադարձնել, ինչի՞ մասին եք Դուք ընդհանրապես, ինչո՞ւ եք մարդկանց աչքին երևում ընդհանրապես… Ընտրության եք մասնակցում, որ ի՞նչ լինի, որ ի՞նչ անեք. ասֆալտի տենդերները Դո՞ւք բաժանեք, թե՞ մի երկու մոնոպոլիա ավել ճանկեք…
Ամեն մեկն իրավունք ունի հարցնելու՝ պարոն Արցախի երբեմնի նախագահ, որպես Հայաստանի ընդդիմության առաջնորդ՝ պատերազմում պարտված Նիկոլին պարտվեցիք 2021-ի ընտրությունում, հետո չկարողացաք կասեցնել Արցախի հանձնումը, հիմա ի՞նչ երեսով, ի՞նչ խղճով եք մի կողմից քաղաքացու քվեն հայցում, մյուս կողմից՝ հայտարարում, որ Արցախը չեք կարող վերադարձնել:
Պարոն Քոչարյան, մի կողմից Նիկոլն է խոսում Ղարաբաղի հարցը փակելու մասին, մյուս կողմից՝ Դուք եք Արցախի հարցը թաղում: Էս ժողովուրդը ձեր երկուսի ձեռքը կրակն է ընկե՞լ…»։

«Պարո՛ն Քոչարյան, եթե Ղարաբաղը չեք կարող վերադարձնել, ինչի՞ մասին եք դուք ընդհանրապես»․ Միհրան Հակոբյան
4913:06
«Գրավիտացիայի մասին իր պրիմիտիվ դատողություններով դասախոսություն է կարդում»․ Լևոն Զուրաբյան
4712:18
«Հարցրեք ուժերին՝ ի՞նչ են անելու իշխանություն չվերցնելու դեպքում»․ Վարազդատ Հարությունյան
5712:06
«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև
7811:57
«ԱՄՆ-ն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի նոր ծրագիր է առաջարկել»․ #Axios
10811:28
«Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ՌԴ-ից ուղևորվող լցանավ են կալանել»․ Մակրոն (տեսանյութ)
12011:20
«Սա տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է»․ Տաթևիկ Հայրապետյան
4310:58
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ
8210:41