ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների նոր համակարգը

Ռուսաստանում այսօրվանից սկսում է գործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ), որը հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում բիզնեսի համար և բարելավում անուղղակի հարկերի վարչարարությունը, գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ СПОТ-ը ԵԱՏՄ երկրներից (Բելառուս, Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան) ռուս ներմուծողներին ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման ազգային համակարգ է։ Այն թույլ է տալիս վերահսկել Ռուսաստանի սահմանը հատող ապրանքների օրինականությունը, կանխել անուղղակի հարկերից խուսափելը և ապահովել ՌԴ ներմուծվող ապրանքների շրջանառության օրինականությունը։
Համակարգը հիմնված է թվային հարկային ծառայության վրա: Ապրանքների ներմուծումից երկու օր առաջ ներմուծողները պետք է ներկայացնեն առաջիկա առաքման վերաբերյալ փաստաթուղթ, որում նշված կլինեն գործարքի կողմերը, ապրանքների, տրանսպորտային միջոցի և ներմուծման ամսաթվի մասին տեղեկությունները: Ներմուծողը պարտավոր է նաև կատարել երաշխիքային կանխավճար՝ անուղղակի հարկերի վճարման ենթակա գումարին համարժեք: Բացառություններ են նախատեսված անհատների որոշակի կատեգորիաների համար, այդ թվում՝ խոշոր հարկ վճարողների, հարկային մոնիթորինգի մասնակիցների, լիազորված տնտեսական օպերատորների և այլոց համար:
Դրանից հետո առաքմանը տրվում է QR կոդ յուրաքանչյուր խմբաքանակի համար, որը ստուգվում է մաքսատանը: Համակարգը չի տարածվի կանխիկ դրամական միջոցների, արժեթղթերի, նավթի, դրանից արտադրված ապրանքների, էլեկտրաէներգիայի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների վրա:
Առաջին փուլում համակարգը կանդրադառնա ԵԱՏՄ անդամ պետություններից ավտոմոբիլային տրանսպորտով ՌԴ ներմուծվող ապրանքների վրա: Հետագայում կառավարության որոշմամբ մեխանիզմը կարող է տարածվել տրանսպորտի այլ տեսակների վրա:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
89616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76609.11.2026, 15:18