«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ

Արցախի Հանրային խորհուրդը Երեխաների պաշտպանության օրվա առիթով ուղերձ է հղել:
«Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, կրթության և անհոգ մանկության իրավունք։
Ցավոք, 2020 թվականից ի վեր բոլոր այդ իրավունքները խախտվել էին Արցախի երեխաների համար։ Նրանք անցել են ծանրագույն արհավիրքների միջով՝ պատերազմ, շրջափակում, բռնի տեղահանում և իրենց հայրենի միջավայրից զրկվելու ցավալի փորձություն, ինչը խոր հետք է թողել նրանց մանկության, հոգեբանության և ապագայի զգացողության վրա։
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը վերահաստատում է՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորի առաջնահերթությունը՝ անկախ քաղաքական, աշխարհաքաղաքական կամ այլ հանգամանքներից։
Մաղթում ենք, որ ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով և յուրաքանչյուր երեխա ապրի խաղաղ, անվտանգ, արժանապատիվ ու սիրով լի միջավայրում»,- ասված է ուղերձում:

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
126Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
32725.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35024.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70520.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157430.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160228.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
799323.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
295902.09.2026, 20:06