«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանը դարձավ ավելի զգուշավոր, քանի որ դուք 44-օրյա պատերազմից հետո հայտարարություն արեցիք և դատապարտեցիք,- «168»-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին հիշեցրեց Սաթիկ Սեյրանյանը:
«Ես հայտարարություն արեցի, քանի որ համոզված էի, որ այդ պատերազմում պարտված ղեկավարը պետք է հեռանա․․․ Չէր կարող Արցախի բանակն այդքան հեշտությամբ պարտվել և չէր կարող ՀՀ ղեկավարն այդքան արագ ստորագրել այդ փասթաթուղթը․․․ Բայց Փաշինյանը մեծամտորեն չլսեց իմ և իմ նման մարդկանց հորդորը և չհեռացավ։ Եթե նա հեռանար, կունենայինք հայկական Արցախ»։
Կարապետյանը նաև հավելեց, որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի կանգնեցնի 44-օրյա պատերազմը, իսկ թե ինչ է ասել Փաշինյանին, դա գաղտնիք է։ «Եթե Նիկոլ Փաշինյանը կցանկանա, կարող է մեկնաբանել, դա մեր առանձին խոսակցությունն է, ես չէի ուզենա բարձրաձայնել․․․ Եթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»,- ընդգծեց Կարապետյանը։

«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
3112:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
4212:00
«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
5111:42
«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)
4811:24
«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6411:12
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4311:06
«Միակ դեպքն է, որ ՍԴ գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
5911:00
«ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը»․ Տիգրան Աբրահամյան
4610:36