Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը, հանրության քննադատությունից զատ, օրվա մի մասն ուտել-խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր երկու-երեք վայրում սեղան են փռում՝ զանազան ուտեստներով, և Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։
ՔՊ մեր աղբյուրներից, սակայն, տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են «սիրելի վարչապետին», այլ ուտուշ-խմուշը կազմակերպում է հենց ՔՊ-ն։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։
Սա պարզապես ձև է՝ ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է «պատահական հյուրասիրության» վայրը, ստուգվում է սնունդը։ Ուտելու ոչ գեղեցիկ տեսարանն անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում՝ կրկին հանրության իբր ջերմ վերաբերմունքն ընդգծելու համար։ Այնինչ ժողովուրդն ինքն էլ է զարմանում, թե այդ առատ սեղանն ինչպես հայտնվեց իրենց «բեսեդկայում»։ Ի դեպ, չնայած այս հանգամանքին, կիքսերից խուսափել հնարավոր չի լինում:
Օրեր առաջ, օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հրավիրված նվագախումբն Արարատ լեռան մասին երգը երգեց՝ հստակ նպատակադրմամբ»։

«Մարդը հաղթել է, ինչո՞ւ ես գողանում ձայները»․ Մանուել Մանուկյան
2113:24
«Ինչ ասես մի դասալիքի, ով չի հանդուրժում ոչ մի ուժեղ տղու»․ Արամ Գևորգյան
3913:00
«Սա դեռ ամեն ինչի սկիզբն է»․ Սարհատ Պետրոսյան
4812:42
«Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է»․ Էդուարդ Շարմազանով
4612:24
«Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5212:12
«Ոչ լեգիտիմ իշխանությունը նվեր է միջազգային դերակատարների համար»․ Արա Պողոսյան
3911:48
«Երբ Փաշինյանը Ղարաբաղը հանձնում էր, Տաշիր Սամոն խի՞ փողոցում չէր»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
4911:30
«Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության դրսևորումներից է»․ Վահե Դավթյան
4111:12