Սասուն Միքայելյանի որդիները «տեռոր» են անում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի՝ Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։
Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։
Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի՝ Հրազդանի համայնքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում՝ իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:
Ասում են՝ Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն»։

«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
3112:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
4212:00
«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
5111:42
«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)
4811:24
«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6411:12
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4311:06
«Միակ դեպքն է, որ ՍԴ գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
5911:00
«ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը»․ Տիգրան Աբրահամյան
4610:36