«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն է տարածել․ ««Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։ Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ–ՌԴ դիմակայության արտացոլումն է։
«Հանրապետություն» կուսակցությունը պայքարել է և այսուհետ էլ պայքարելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դառնալու նպատակով։ Բարեբախտաբար, անկախ դրսից ուղղորդվող քայլերի և սպառնալիքների, մեր հանրության գիտակից հատվածը հակադրվեց և դիմակայեց։ Շնորհակալ ենք «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու։ Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ։
Աստված օրհնի Հայաստանը»։

Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին
314:48
«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյան
2114:42
«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մասունք»․ Էլնուր Մամեդով
4614:35
«Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4614:18
«ԵՄ-ում քննարկվում է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների լիակատար արգելքի հարցը»․ #Известия
7413:23
«Հայաստանը մինչ օրս չի պատասխանել անհայտ կորածների վերաբերյալ փոխանցված ցուցակներին»․ Ջեյհուն Ռզաև
8513:11
«Սա այն նույն պետությունն է, որի մերձավորագույն դաշնակիցն Ադրբեջանն է». Վահրամ Թոքմաջյան
5712:42
«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան
5512:12