«Սա կարող է անգամ ճակատագրական լինել երկրի համար»․ Ռաֆայել Թեյմուրազյան

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի լրագրողներ ու դիտորդներ, գուցե նաև «ընդդիմադիրներ», վերլուծությունների ու մեղադրանքների ժամանակ դեռ շատ կունենաք, բայց գործընթացը դեռ չի ավարտվել. ԿԸՀ-ն հիմա էլ հայտարարում է, թե մոտ 1.5 միլիոն մասնակցի մեջ ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 15 քվե։ Սա փոքր հարց չէ, ու կարող է անգամ ճակատագրական լինել երկրի համար։
ԲՀԿ-ի՝ ԱԺ անցնելու դեպքում Փաշինյանին սահմանադրական մեծամասնություն ունենալու համար պակասելու է 9 մանդատ, չանցնելու դեպքում՝ 6: Առանց սահմանադրական մեծամասնության Փաշինյանը չի կարող Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխել, իսկ ԲՀԿ-ի չանցնելը նրան զգալիորեն մոտեցնում է այս կամ այն միջոցներով նման մեծամասնություն ստանալուն։
Մինչև ուշ գիշեր հաղորդումներ կային, որ բանակը քվեարկության ավարտից ժամեր անց էլ դեռ քվեարկում է։ Ընդամենը մեկ ընտրատեղամասում արդյունքների վերանայումը կամ չեղարկումը կարող է փոխել խորհրդարանի պատկերը։
Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ է, որ քվեարկության արդյունքը կասկածի տակ է դնում ոչ թե «ընդդիմությունը», այլ՝ իշխանությունը»։

Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին
314:48
«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյան
2114:42
«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մասունք»․ Էլնուր Մամեդով
4614:35
«Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4614:18
«ԵՄ-ում քննարկվում է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների լիակատար արգելքի հարցը»․ #Известия
7413:23
«Հայաստանը մինչ օրս չի պատասխանել անհայտ կորածների վերաբերյալ փոխանցված ցուցակներին»․ Ջեյհուն Ռզաև
8513:11
«Սա այն նույն պետությունն է, որի մերձավորագույն դաշնակիցն Ադրբեջանն է». Վահրամ Թոքմաջյան
5712:42
«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան
5512:12