«Ժողովուրդն ընտրել է քաղաքական անապատի ճանապարհը»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Քաղաքական անապատը.
Շնորհակալ ենք մեր օգտին քվեարկած հազարավոր մարդկանց։
Մեր ուղերձը Ձեզ մեկն է. Դուք ընտրել եք քաղաքական միտքը, քաղաքական խոսքը, պառլամենտարիզմի հույսը, ԱԺ-ում փոփոխություններ ու հակակշիռներ ունենալու ճանապարհը։ Դուք ընտրել եք մեզ՝ որպես իշխանությանը հաշվետու պահող անխոցելի ընդդիմություն։ Դուք մտածելու բան չունեք Ձեր ընտրության համար և երբեք չեք փոշմանի, որ մեր օգտին քվեարկել եք։
Շատ նամակներ եմ ստացել, որոնցում մարդիկ ասում են. «Վայ, շատ ցավում ենք ձեր համար, այս ինչ ահավոր արդյունքներ են»։ Ուզում եմ ձեզ ասել, որ մենք լավ ենք, ամեն բան կարգին է մեզ մոտ, մեզ ոչինչ չի պատահել։
Մենք քաղաքական ուժ ենք, քաղաքական մարդիկ ենք։ Մենք մեր ժողովրդին քաղաքական առաջարկ ենք արել, լուծումներ ենք առաջարկել Հայաստանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։
Ժողովուրդը ընտրել է քաղաքական անապատի ճանապարհը, և այդ ճանապարհին անգամ «օազիս» չի հանդիպելու։ Քաղաքական լուծումներ չեն գտնվելու, քաղաքական համակարգը չի առողջանալու, և երկիրն ավելի է մխրճվելու երրորդ ժամկետով կառավարման ավտորիտար մղձավանջի մեջ։
Ընտրությունների լեգիտիմության և ընտրախախտումների մասին։
Զանգվածային ընտրախախտումներ են եղել քարոզարշավին նախորդած ժամանակաշրջանում՝ վարչական ռեսուրսի օգտագործման, հանրային հեռուստաընկերության լուսաբանման, հանրային հեռուստաընկերության կողմից իշխող ուժի մրցակիցների նկատմամբ հակաքարոզչության, ինչպես նաև անհավասար պայմաններ ստեղծելու մասով։
Այս ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելու առաջնային լծակը տրված է խորհրդարան անցած ուժերին։ Նրանք են հանձնաժողովներում ունեցել հանձնաժողովի անդամներ, և իրենք գիտեն տեղի ունեցած կեղծիքների ծավալները։ Եթե ԱԺ անցած ուժերը վերցնեն իրենց պատգամավորական մանդատները և գնան Ազգային ժողով, ապա ընտրությունները կհամարվեն լեգիտիմ, և դրանով կարող ենք այս շրջափուլը համարել փակված։
Շատերը խոսում են Սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին՝ այն ներկայացնելով իբր ընդդիմության հաղթանակ։ Երբ իշխանությունը կարիք ունենա Սահմանադրական մեծամասնությամբ որևէ նախագծի անցկացման, կհայտնվեն դրա համար մի քանի հոգի ընդդիմադիրներ։ Այդ առումով նույնպես քաղաքական անապատ է։
Հայաստանին շատ բարդ ժամանակներ են սպասվում։ Մենք ունենք շատ լուրջ մարտահրավերներ՝ որպես պետություն, և շատ խորքային, դեռևս չլուծված խնդիրներ։
Մենք մեր հետևորդներին խոսք ենք տվել, որ անկախ արդյունքներից՝ մնալու ենք քաղաքական կյանքում, շարունակելու ենք մեր խոսքն ասել մեր հետևորդների համար և առաջարկելու ենք մեր լուծումները։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին
314:48
«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյան
2114:42
«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մասունք»․ Էլնուր Մամեդով
4614:35
«Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4614:18
«ԵՄ-ում քննարկվում է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների լիակատար արգելքի հարցը»․ #Известия
7413:23
«Հայաստանը մինչ օրս չի պատասխանել անհայտ կորածների վերաբերյալ փոխանցված ցուցակներին»․ Ջեյհուն Ռզաև
8513:11
«Սա այն նույն պետությունն է, որի մերձավորագույն դաշնակիցն Ադրբեջանն է». Վահրամ Թոքմաջյան
5712:42
«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան
5512:12