«ԱԺ ընտրությունների արդյունքները չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ»․ «Բոլորին դեմ եմ»

«Բոլորին դեմ եմ»-ը հայտնում է․ «Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:
Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են Բոլորին դեմ եմ կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով։
Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլորին դեմ քվեարկած 21 467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք, անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ:
Բոլորին դեմ եմ կուսակցությունն ի գիտություն է ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ վեր հանելով մեր հանրային, քաղաքական կյանքի, մեր ապրելու կազմակերպչական ձևի բոլոր արատները ու գտնելով դրանց համար լուծումներ։
Մենք ընդլայնվելու ենք՝ ներառելով ավելի ու ավելի շատ ստեղծագործ և անհաշտ մարդկանց հանուն փոփոխության, տոտալ և ամե՛ն ինչին վերաբերող փոփոխության»։

Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
123:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
822:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
3422:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
4822:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6321:30
Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
19020:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
6420:12
ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
7819:42