«Իշխանությունը փորձում է օրակարգից դուրս հրել խայտառակ ընտրությունների փաստը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար:
Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում:
Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, ապօրինի կալանավորումների և խայտառակ ընտրությունների փաստը:
Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում:
ՀԳ. ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն՝ իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց»:

«Իշխանությունը փորձում է օրակարգից դուրս հրել խայտառակ ընտրությունների փաստը»․ Տիգրան Աբրահամյան
4309:36
«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան
6909:00
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
5408:24
«Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը զսպումների ու հակակշիռների բացակայությունն է»․ Հայկ Խանումյան
7401:06
«Սամվել Շահրամանյանի եղբորը տրամադրվել է 5 միլիարդի շինարարության տենդեր». Արթուր Օսիպյան
21400:54
«Նիկոլ Փաշինյանը հանցագործ կլանին, ում որակում է «փախած գեներալներ», տասնյակ միլիարդներ է փոխանցել». Արթուր Օսիպյան (տեսանյութ)
9700:36
Արթուր Օսիպյանը ներկայացրեց կալանավայրի անտանելի պայմանները (տեսանյութ)
9500:12
«Թրամփը բարձրացրել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը». Սեյմուր Հերշ
14800:07