Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Իշխանության ներկայացուցիչները սկսել են «տրոլինգ» անել ընդդիմադիր ուժերին»․ Հակոբ Բադալյան

«Իշխանության ներկայացուցիչները սկսել են «տրոլինգ» անել ընդդիմադիր ուժերին»․ Հակոբ Բադալյան
48
Այսօր, 10:42

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Որքան հետևում եմ, իշխանության ներկայացուցիչները սկսել են «տրոլինգ» անել ընդդիմադիր ուժերին՝ այսպես ասած մանդատները վերցնելու թեմայով: Ընդ որում, բավականին ակնառու է, որ դրա շեշտադրումը մանդատները վերցնելու վրա է: Այստեղ ստանում ենք շատ հետաքրքիր մի պատկեր:

Իշխանությունը «տրոլինգի» է ենթարկում թեման, փաստացի ստեղծելով փաստարկային հիմք այն ուժերի համար, որոնք ակնհայտորեն ակտիվ ձևով փորձում են «չվերցնելու» ճնշման ենթարկել ընդդիմության առաջատար ուժերին, որոնք անցնում են խորհրդարան:

Ինչպես օրինակ սանկցիոն քայլերով ՌԴ-ն էր ըստ էության փաստարկային քարոզչական աջակցություն ցույց տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմության դեմ, այդպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանի թիմն ինքն է փաստարկային աջակցություն ցույց տալիս այն շրջանակներին, որոնք քվեարկությունից անմիջապես հետո ամենաառանցքային հարց են դարձրել մանդատները չվերցնելու հարցն ու ըստ էության փորձում են ճնշում ստեղծել ընդդիմության առաջատար ուժերի շուրջ:

Հետաքրքիր «կոմբինացիա» է իհարկե:

Դրա համար եմ արդեն մի քանի օր խոսում այդ մասին, որ ընդդիմադիր ուժերից պահանջում է այդօրինակ «կոմբինացիաների» ծուղակում չհայտնվելու սառնասրտություն: Մանդատների հարցի արհեստական է: Ընդդիմադիր ուժերի առաջ ներկայումս շատ ավելի լուրջ և խորքային հարցեր են: Դրանցից են փորձում շեղել՝ արհեստական թեման գցելով կամ թեման արհեստականորեն առաջ գցելով, ինչպես «սայլը ձիուց առաջ կապելը»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան