«Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանում հանրային տրանսպորտը մարդկանց համար դարձել է իսկական պատուհաս՝ շատ դեպքերում ուղևորի բանկային քարտի վրա բավարար գումար կա, սակայն վալիդատորը մերժում է վճարումը։ Ուղևորը կրկին ու կրկին մոտեցնում է քարտը, իսկ վարորդը շտապում է հայտարարել․ «Իջեք, գումար չունեք»։
Ամենազավեշտալին այն է, որ մի քանի րոպե անց նույն քաղաքացին SMS է ստանում և պարզում, որ համակարգը ոչ միայն գումարը գանձել է, այլ երբեմն՝ երկու կամ երեք անգամ է գանձել։
Այս իրավիճակում բնական հարց է առաջանում․ ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար, և ո՞վ է պաշտպանելու թալանվող ուղևորների շահերը։
Հանրային տրանսպորտը չի կարող վերածվել քաղաքացիների գրպանը մտնող և պատասխանատվությունից խուսափող համակարգի։ Եթե քաղաքացին վճարել է, ապա պարտավոր են ապահովել անխափան ծառայություն, իսկ սխալ գանձումների դեպքում՝ արագ և ամբողջական փոխհատուցում պետք է կատարվի՝ ինչը չի գործում գործնականում, և հազարավոր քաղաքացիներ փաստացի մնում են անպաշտպան՝ բյուրոկրատիայի և ՔՊ-ի անպատասխանատու կառավարման առաջ»։

«Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը»․ Ռուբեն Մխիթարյան
411:30
Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու և կարկուտը լուրջ խնդիրներ են առաջացրել (տեսանյութ)
4110:48
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան
4510:36
Շարունակվում են բյուջետային քննարկումները (տեսանյութ)
3510:24
«Իշխանությունը փորձում է օրակարգից դուրս հրել խայտառակ ընտրությունների փաստը»․ Տիգրան Աբրահամյան
4809:36
«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան
7309:00
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
5708:24
«Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը զսպումների ու հակակշիռների բացակայությունն է»․ Հայկ Խանումյան
7401:06