«ՌԴ-ն ավելացրել է ձկան ներմուծումն այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները փոխարինելու համար»․ «Ռոսսելխոզնադզոր»

Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերությունների նկատմամբ, բացառությամբ երկուսի։
«Մենք հասկանում էինք, որ մեզ պետք է սահմանափակումներ մտցնել։ Դրա համար, որպես հակակշիռ, բացում էինք մատակարարումները այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների հարցում մենք վերակողմնորոշվել ենք դեպի Իրան և Թուրքիա», — ասել է Դանկվերտը։
«Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենանք, այնքան ավելի հեշտ է մեզ համար աշխատելը։ Ի վերջո, եթե մենք կախված լինենք միայն մեկից, կարող է որոշակի ապրանքի պակաս լինել։ Հիմա դա այդպես չէ. մենք մեծ ընտրություն ունենք», - ավելացրել է նա։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
203Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
132023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60822.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49821.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49821.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125820.10.2026, 15:19