Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» -ը գրում է․ «
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանին ու իր քաղաքապետ որդուն հաջողվե՞ց Հրազդանում ընտրություններին իրենց ուզած թվերը ստանալ, իսկ նրանք ՔՊ-ին 70% ձայն էին խոստացել: Մինչ ԿՀԸ-ն վերահաշվարկ է իրականացնում, փորձեցինք ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից հասկանալ, թե Հրազդանի և հարակից գյուղերի 41 ընտրատեղամասերում ինչ արդյունքներ են գրանցվել:
Այդ ընտրատեղամասերում ընտրելու իրավունք են ունեցել 54 հազար 187 ընտրող: Ըստ ԿՀԸ արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 41 ընտրատեղամասերից ստացել է՝ 15 հազար 209 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 8158, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1327, «Հայաստան» դաշինքը՝ 4009: Թե ինչ փոփոխություն կլինի վերահաշվարկից հետո, դժվար է ասել:
Այն, որ Սասուն Միքայելյանը բոլոր ընտրություններում իր կայուն 13-ից 15 հազար ձայնն ունի Հրազդանում, դա փաստ է, չնայած իր դիրքին ու իր քաղաքապետ որդու ներդրած մեծ ջանքերին, այս ընտրություններում Միքայելյանները չեն կարողացել մի քիչ ավելի ձայն հավաքել: Նաև պարզ չէ, թե Կոտայքում տեր ու տնօրինություն անող այս ընտանեկան կլանը, եթե չլիներ, արդյո՞ք ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն այդ 15 հազար ձայնը չէին ստանա Հրազդանից»։

«Ճնշումները, հալածանքներն ավելի են զորացնում ամուր կամք ունեցողներին»․ Արա Պողոսյան
2309:54
Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»
5209:30
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»
4709:24
Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»
4409:18
Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ»
5409:12
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»
3709:06
«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
7003:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
6902:06