Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Փողոցի «գեներատորը» քաղաքականությունն է». Հակոբ Բադալյան

«Փողոցի «գեներատորը» քաղաքականությունն է». Հակոբ Բադալյան
30
Այսօր, 03:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ է խոսվում «փողոց գեներացնելու» անհրաժեշտության մասին, այդ մասին՝ առհասարակ:
Թույլ տամ ինձ մի փոքր «հակաճառել» այդ թեմայով:
Փողոցի «գեներատորը» քաղաքականությունն է:
Եթե քաղաքականությունը դեռ չի հասել այն կետին, երբ կարող էր իշխանության մոտ առաջացել քվեարկության անցանկալի արդյունքը ճանաչելու անառարկելիություն, ուրեմն արդյունավետ չի աշխատել գեներատորը՝ քաղաքականությունը:
Օբյեկտի՞վ է եղել անարդյունավետության պատճառը, թե՞ սուբյեկտիվ: Սա քննարկելու հարց է, եւ իհարկե՝ ընդդիմադիր ուժերի ներկայիս գլխավոր անելիքներից մեկը: Այսինքն, հասկանալ, թե որտե՞ղ, որ կետում է եղել անարդյունավետությունը, ո՞ր կետում՝ ինչ չի բավարարել:
Պետք է գեներացնել քաղաքականություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան