«Երկու նորություն հետընտրական Հայաստանից». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու նորություն հետընտրական Հայաստանից՝
1. Կառավարությունն էսօր որոշեց բարձրացնել ակցիզային հարկերը: Թանկանալու է ծխախոտը, խմիչքը և վառելիքը (սրա հետևանքով թանկանալու է ամեն ինչը): Պատճառն այն է, որ մեր լեգիտիմ ու ոչ կեղծարար կառավարությունն էլի վարկ պիտի վերցնի, որ կարենա թոշակ տա, բայց վարկատուներն ասել են, որ եթե հարկերը չբարձրացնեք, էլ վարկ չեք կարող մարել:
2. ՌԴ-ն էսօր փակեց Հայաստանից բոլոր տեսակի կարանտինային (այսինքն, բուսական ծագում ունեցող) ապրանքների մուտքն ու տրանզիտը, որովհետև, դե Պուտինի հետ փայլուն հարաբերություն ունի մեր «ընտրյալը»:
էս պահին Հայաստանում մթերք արտադրողներն աշխատում են 0 շահույթով, իսկ, օրինակ, ծաղիկ արտադրողները ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում: Սուբսիդիան խոստանում են, բայց դրա համար վարկ պիտի վերցնեն, որի համար էլ հարկ են բարձրացնում, որն իր հերթին սուբսիդավորվող ապրանքն է թանկացնում և սարքում անմրցունակ:
Սա կոչվում է փակ ցիկլ: Փակ ու աղետաբեր»:

«18 տարի առաջ... Համարյա թե ոչինչ չի փոխվել». Արամ Կարապետյան (տեսանյութ)
2322:12
«Ո՞ւմ է շնորհավորել Պակիստանի նախագահը, եթե չի ճանաչում Հայաստանը». Հովհաննես Իշխանյան
3521:54
«Երկու նորություն հետընտրական Հայաստանից». Արթուր Դանիելյան
6621:48
«Փորձում է դվայնոյ հանձնարարության տակից դուրս գալ՝ Նիկոլի և Վիկտոր Սողոմոնյանի». Աննա Մկրտչյան (տեսանյութ)
5121:24
«Ովքեր խոսել են 300 հազար արդբեջանցիների գալու մասին, պատասխան են տալու». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5320:36
«Վճռաբեկ դատարանը համաձայնել է, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ». Էրիկ Ալեքսանյան
5320:24
«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու՝ 29 մանդատ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11920:18
«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
6719:36