«Ջանդ յուղի, ապեր, քեզ ոչ Սերժն ա օգնելու, ոչ ալավերդցի գողականները». Էդմոն Մարուքյանը` Էդուարդ Շարմազանովին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր տեսանյութով դիմում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին. «Հանրապետական կուսակցության տարբեր մանրումեծ տրամաչափի գործիքներ վիրավորական արտահայտություններով արձագանքում են առավոտյան մեր փոքրիկ եթերին: 2 րոպեանոց եթերում ցույց եմ տվել՝ ոնց է Սերժ Սարգսյանն աջակցում Նիկոլ Փաշինյանին, որևէ վիրավորական բան չեմ ասել: Էդ ա՝ ինչ ասես ասում են, բոլորով վիրավորում են, բայց այստեղ առանցքային Շարմազանովն է: Ճզմըմ ա ինձ: Էդոն ինձ լավ ա ճանաչում, մի անգամ էլի վիրավորել էր ինձ, եկավ ներողություն խնդրեց: Կնոջդ կբարևես, բան, ասի լավ, անցած լինի: Ինչի՞, որովհետև երեխեքս փոքր էին, պահանջեցի, որ պիտի հրապարակային ներողություն խնդրի, հրապարակային էլ ներողություն խնդրեց: Ուզում եմ ասել՝ Շարմազանով, երեխեքը մեծացել են, ապեր, կարող են իրենց շրջապատի մարդկանց հետ տեսնեն, որ իրենց հորը վիրավորում են: Դրա համար, Շարմազանով, էս անգամ դու չես կարա տենց ներվես: Ես քեզ պատժելու եմ ու քեզ ոչ Սերժն ա օգնելու, ոչ ալավերդցի գողականները: Հետևաբար դու արդեն գիտես՝ ես քեզ ոնց եմ պատժելու: Հրահանգավորված էդ ֆաս հրամանով, որ հարձակվել ես, չափ կա, անձնական վիրավորանք, որ տալիս ես, պիտի իմանաս: Քո երեխեքն էլ են բավականին մեծ, ես քեզ կյանքում անձնական վիրավորած կա՞մ: Ջանդ յուղի, ապեր: Կամ կարաս էլի լայվ անես, ասես՝ ներողություն եմ խնդրում: Մամիջանյան Հայկ, Աննա-Մաննա, ինչքան ընդեղ բան ունեք, ոտի եք հանել, դրանց չեմ արձագանքում, բայց դու անձամբ պատժվելու ես»:

«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
3914:24
«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
6513:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7612:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
8812:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
19811:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8211:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8711:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
8410:30