«Անիրատեսական եմ համարում ընտրությունների չեղարկումը». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ-ն որոշում է ընդունում առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները»:
Եթե ԿԸՀ-ն այդպիսի որոշում կայացնի, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո 7-րդ օրը:
Երկու հանգամանք՝
1. ԿԸՀ-ն պիտի համարի, որ այս երկու տեղամասերի խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա ու որ հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները ու նոր առանձին որոշմամբ նշանակի վերաքվեարկություն:
2.Անիրատեսական եմ համարում ամբողջ ընտրության վրա ազդեցության այնպիսի գնահատական ԿԸՀ կողմից, որ չեղարկվի ամբողջ ընտրությունը»:

«Կրկնաընտրություն պետք է լինի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2501:36
«Անիրատեսական եմ համարում ընտրությունների չեղարկումը». Արփինե Հովհաննիսյան
4601:00
«Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ». Իվետա Տոնոյան
4100:54
«Տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումն ապօրինի ու կամայական որոշում է». Արման Թաթոյան
5300:30
«Ջանդ յուղի, ապեր, քեզ ոչ Սերժն ա օգնելու, ոչ ալավերդցի գողականները». Էդմոն Մարուքյանը՝ Էդուարդ Շարմազանովին (տեսանյութ)
86Երեկ, 23:54
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ մարտերը շարունակվում են». (լուսանկար)
60Երեկ, 23:36
«Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը». Ռուբեն Մելիքյան
95Երեկ, 23:06
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները (տեսանյութ)
103Երեկ, 23:00