Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել». Արա Պողոսյան

«Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել». Արա Պողոսյան
58
Այսօր, 02:36

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել։
Հուշեմ՝ երբ ընտրությունների անցկացման ընթացքում կասկածում ես, որ կարող են լինել այնպիսի խախտումներ, որոնք կառընչվեն նաև երկրի ժողովրդավարական հիմքերին (իրականում միֆերին), դու ստեղծում ես իրավիճակ, որտեղ իբր քո հիմնական մրցակցին կարող էիր դուրս թողնել պայքարից, բայց քո գրպանային ԿԸՀ-ն այնքա՜ն անկախ է, իսկ դու՝ այնքա՜ն ժողովրդավար, որ չես գայթակղվում հրահանգել ԿԸՀ նախագահին կատարելու քո կամքը:
Իսկ իրականում գլխավոր օպոնենտին դուրս թողնելը ընտրապայքարից հենց քեզ համար կարող էր ստեղծել լեգիտիմության և այլ խնդիրներ, ուստի քեզ պետք է ցույց տալ, որ քո գլխավոր օպոնենտը չունի բավարար հանրային աջակցություն։
Եվ խաղալով վերը նշված խաղը, դու մի կողմից Հանրապետություն կուսակցության ենթադրյալ ձայներն ես քո կողմ գրավում (երկուսն էլ գրեթե նույն էլեկտորատի վրա են հենվում՝ արևմտամետ, հակառուս, նախկիններին ատող), ցույց տալով որ նրա առաջնորդը քո կամակատարն է, իսկ մյուս կողմից «դեմոկրատական բոնուս» ես կուտակում ապագայում որպես քարոզչական թեզ շրջանառելու համար»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան