Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Ինչքանով տեղյակ եմ, երբ տեղամասի արդյունքները չեղարկվում են, հայտարարվում է վերաքվեարկություն». Համբարձում Մաթևոսյան

«Ինչքանով տեղյակ եմ, երբ տեղամասի արդյունքները չեղարկվում են, հայտարարվում է վերաքվեարկություն». Համբարձում Մաթևոսյան
45
Այսօր, 13:18

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները: Այս թեմայով լրագրողի հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ասաց. «Ես իրավաբան չեմ, ինչքանով տեղյակ եմ, երբ ընտրատեղամասի արդյունքները չեղարկվում են, ըստ գործող օրենսգրքի, հայտարարվում է վերաքվեարկություն»: Ճշտող հարցին՝ այսինքն կլինի՞ վերաքվեարկություն, նշեց. «Կարող եք հարցում անել ԿԸՀ-ին կամ իրավաբաններին: Ես ուղղակի ասացի այն, ինչ տեղեկացված եմ իմ իրավաբան գործընկերներից»:

Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը