«Դուք հանձնառություն ունեք մեր քվեներին տեր լինելու»․ Գևորգ Գրիգորյանը՝ ընդդիմությանը

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայն ընտրություններին եղած մասնակցությունն է ստիպում գործող իշխանությանը զբաղվել այսպիսի բացահայտ կեղծարարությամբ... ՄԻԱՅՆ դա...
Ու ասեմ, որ ընտրություններին մասնակցելու կոչերն ավելի շատ հնչել են որևէ կուսակցությամբ կամ դաշինքով ՉԱՌԱՋԱԴՐՎԱԾ անձանց կողմից:
Հասարակական գործիչները, բլոգերները, որոշ շրջանակների վրա ազդեցություն ունեցող մարդիկ իրենց աշխատանքը լիարժեք կատարել են: Անձամբ ես ցանկացած ընդդիմադիր գործչի ամեն ինչով օգնել ու սատարել եմ:
Հիմա հերթը մեր ընտրած քաղաքական ուժերն են, որոնք ՊԱՐՏԱՎՈՐ են գործել, աշխատել, ստեղծել ենթակառուցվածքներ, միավորվել, տարանջատվել, ցույց անել, իմպիչմենտ անել, չլռել, գործողությունների գնալ... մի խոսքով՝ չնստել ու դիտել, թե ինչպես է իբր արդար «ընտված» իշխանությունն ադմինիստրատիվ բռի ուժով ԽԼՈՒՄ մեր քվեների արդյունքները:
Գաղափարական առումով՝ դա ձեր ձայները չեն, դա մեր քվեներն են, իսկ դուք հանձնառություն ունեք մեր քվեներին (ոչ թե ձեր հավաքած ձայներին) տեր լինելու:
Հ.Գ. ցանկացած ԱՇԽԱՏՈՂ ընդդիմադիր ուժին պատրաստ եմ աջակցել իմ ունեցած ամբողջ ռեսուրսով, որպեսզի մեր երկրում լինի այնպիսի իշխանություն, որից մենք չենք ամաչի... իսկ իշխանական լնգուլավազները հանկարծ թող չառիթավորվեն իմ՝ ընդդիմությունից ունեցած պահանջներից»։

«Արգելվել է իմ այցելությունը Վերին Լարս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1713:30
«Դուք հանձնառություն ունեք մեր քվեներին տեր լինելու»․ Գևորգ Գրիգորյանը՝ ընդդիմությանը
3513:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ԿԸՀ-ի դիմաց (տեսանյութ)
4812:54
«Որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային»․ Արցախի տեղեկատվական շտաբ
5212:18
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
8612:02
«Այսօր հնարավորություն կունենաք լսելու Սամվել Կարապետյանի դիրքորոշումը»․ Արամ Վարդևանյան
4612:00
«Ինչպես դուք եք փնթի կառավարում իրականացնում, այնպես էլ ձեր ենթակաները»․ Վարդուհի Սարգսյան
4911:18
«Սա գող է՝ ձայնի, կյանքի, հայրենիքի»․ Արամ Գևորգյան
5111:12