«Որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային»․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։
Հայտարարում ենք, որ որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային: Բոլոր ծախսերն իրականացվել են բացառապես ներկայացուցչության բնականոն գործունեության, շենքի պահպանման և անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման նպատակով։
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն, չստուգված և ապակողմնորոշող տեղեկությունների տարածումից, ինչպես նաև առանց փաստերի և հիմնավորումների զրպարտություններից։
Հայտնում ենք նաև, որ առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովին կներկայացվի ամբողջ ծախսային մասի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ԿԸՀ-ի դիմաց (տեսանյութ)
1512:54
«Որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային»․ Արցախի տեղեկատվական շտաբ
4412:18
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
7912:02
«Այսօր հնարավորություն կունենաք լսելու Սամվել Կարապետյանի դիրքորոշումը»․ Արամ Վարդևանյան
4412:00
«Ինչպես դուք եք փնթի կառավարում իրականացնում, այնպես էլ ձեր ենթակաները»․ Վարդուհի Սարգսյան
4411:18
«Սա գող է՝ ձայնի, կյանքի, հայրենիքի»․ Արամ Գևորգյան
4911:12
Արեգնազ Մանուկյանը Քննչական բաժնում է
4910:48
«Արմենը մշտապես նրա «կոկորդում» է»․ Տիգրան Աբրահամյան
4310:18